2022 թվականին հիմնադրված մասնագիտական հասարակական կազմակերպություն է, որը միավորում է Հայաստանի առաջատար հոգեբաններին, բուհերը և հոգեբանական կենտրոնները։ Միության առաքելությունն է ապահովել հոգեբանության գիտական, կրթական և գործնական ոլորտների զարգացումը, մասնագիտական չափանիշների ներդրումը և հոգեբանական ծառայությունների որակի բարձրացումը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Կազմակերպությունը համագործակցում է պետական և միջազգային կառույցների հետ, իրականացնում գիտական, կրթական և հետազոտական ծրագրեր, աջակցում հոգեբանների մասնագիտական շարունակական զարգացմանը և նախաձեռնում է գործնական հոգեբանների կրեդիտավորման ու մասնագիտական ռեգիստրի ձևավորման գործընթացներ՝ նպաստելով ոլորտի համակարգված կարգավորմանը Հայաստանում։
Գործունեության հիմնական ուղղություններ
Մասնագիտական հավատարմագրում
Գործնական հոգեբանների հավատարմագրման և մասնագիտական չափորոշիչների մշակման գործընթաց
Շարունակական կրթություն
Վերապատրաստումներ, սեմինարներ, վարպետության դասեր և մասնագիտական զարգացման ծրագրեր
Գիտահետազոտական գործունեություն
Հոգեբանական հետազոտությունների իրականացում և գիտական նախագծերի համակարգում
Համաժողովներ և միջոցառումներ
Գիտաժողովների, ֆորումների, ցուցահանդեսների և մասնագիտական հանդիպումների կազմակերպում
Միջազգային համագործակցություն
Համագործակցություն միջազգային, պետական և հասարակական կազմակերպությունների հետ
Հոգեկան առողջության ծրագրեր
Հոգեկան առողջության պահպանման և հոգեսոցիալական աջակցության ծրագրերի իրականացում։
Ինչու՞ անդամակցել Հայաստանի հոգեբանների միությանը
Միությանը կարող են անդամակցել հոգեբանները, հոգեբանության ոլորտի հետազոտողները, դասախոսները, ուսանողները և ոլորտի զարգացումով հետաքրքրված մասնագետները։
Մասնագիտական ներկայացուցչական կառույց
Միությունը միավորում է Հայաստանի առաջատար հոգեբաններին, բուհերին և հոգեբանական կենտրոններին՝ նպաստելով ոլորտի համախմբված զարգացմանը։
Բարձր մասնագիտական չափանիշներ
Անդամակցության, հավաստագրման և շարունակական կրթության պահանջների միջոցով խթանում ենք հոգեբանական ծառայությունների որակը և մասնագիտական պատասխանատվությունը։
Գիտության և պրակտիկայի համադրում
Միությունը համատեղում է գիտահետազոտական, կրթական և գործնական փորձը՝ ապահովելով ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ։
Միջազգային համագործակցություն և ճանաչում
Համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և մասնագիտական համայնքների հետ՝ նպաստելով հոգեբանության զարգացմանը Հայաստանում։
Դառնալ Հայաստանի Հոգեբանների Միության անդամ
Միությանը անդամակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել համապատասխան դաշտերը