1. Հավատարմագրման գործընթացն ուղղված է Հայաստանում պրակտիկ հոգեբանական գործունեության որակի ապահովմանն ու բարձրացմանը, ինչպես նաև դրանց առընչվող խնդիրների վերհանմանը:
2. Հավատարմագրումը չի ընդլայնում և չի սահմանափակում հոգեբանի մասնագիտական գործունեության իրավունքը:
3. Հավատարմագրելով՝ Հայաստանի հոգեբանների միությունը հաստատում և երաշխավորում է պրակտիկ հոգեբանի մասնագիտական որակը՝ ներառելով նրանց մասնագետների տվյալների բազա:
4. Հավատարմագրումով Հայաստանի հոգեբանների միությունը
ա) պարտավորեցնում է պրակտիկ հոգեբանին ապահովել բարձրորակ ծառայություն,
բ) պաշտպանում է նրա գործունեության իրավունքը,
գ) ցուցաբերում է մասնագիտական որակի բարձրացմանն ուղղված խորհրդատվական աջակցություն,
դ) ինչպես նաև դիտարկում է հետադարձ կապը նրա հաճախորդների հետ: