«Հայաստանի հոգեբանների միություն»-ը մասնագիտական ​​հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերին ընդհանուր ժողովի կողմից։ Հիմնադիրներ են ընտրվել Հայաստանի 22 առաջատար հոգեբաններ (7 գիտության դոկտոր, 10 գիտության թեկնածու և մասնագետներ՝ գիտական, մանկավարժական և գործնական բազմամյա փորձով)։ Միության մեջ մտնում են կոլեկտիվ անդամներ՝ Երևանի և մարզերի բոլոր համալսարանները, ինչպես նաև 12 հոգեբանական կենտրոններ: Միությանը անդամակցելու համար պարտադիր է բարձրագույն կրթություն (բակալավր և մեկ տարի աշխատանքային փորձ կամ մագիստրոսի որակավորում) և շարունակական կրթության վկայական հոգեբանության ոլորտում։
Կազմակերպության առաքելությունն է գնահատել, համակարգել, կարգավորել և ապահովել մասնագիտական ​​մոտեցումը և միջազգայնորեն ընդունված չափանիշները Հայաստանում հոգեբանության գիտական, կրթական և գործնական ոլորտներում։ Այն նաև ապահովում է ՀՀ օրենսդրական և մասնագիտական ​​գործունեության կարգավորող շրջանակը՝ համագործակցելով պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։
Կազմակերպությունն իրականացրել է մի շարք գիտական ​​և կրթական միջոցառումներ և հետազոտական ​​նախագծեր, այդ թվում՝
  • ՄԱԿ բնակչության զարգացման հիմնադրամը UNFPA, ԱՀԿ-ի Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն։ ծրագիր՝ «Արցախից ներքին տեղահանված անձանց հարցում» MHPSS “Program for the Survey of Internally Displaced Persons from Artsakh,
  • ԱՀԿ (OpenWHO course) ուղեցույցների մասնագիտական գնահատում և վերանայում, «Հոգեբանական վերնիսաժ-EXPO» ցուցահանդես՝ ուսանողների և հոգեբանական կազմակերպությունների համար,
  • Համաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր և այլն:
2026 թվականին Միության ընդհանուր ժողովը նախանշեց գործնական հոգեբանական ծառայությունները կարգավորելու հետևյալ միջոցառումները՝
  • ՀՄՄ-ն նախաձեռնել է գործնական հոգեբանների կրետդիտավորման գործընթաց, որի արդյունքում կունենանք մասնագետների ռեգիստր, որը կվարենք միության ուժերով և կձևավորվեն չափորոշիչներ մասնագիտական ոլորտի հետագա, այդ թվում նաև պետության կողմից կարգավորման համար:
  • Մասնագիտական շարունակական կրթության/ՇՄԶ ծրագրերի մշակում։
  • Մասնագիտացված հոգեբանների վերագրանցում՝ կրթական չափանիշների հիման վրա։
  • Կրթական մոդուլների մշակում։
Հայաստանի Հոգեբանների Միությունը (ՀՀՄ) մասնագիտական հասարակական կազմակերպություն է, որը ներկայացնում է հոգեբանությունը Հայաստանում: ՀՀՄ-ը ստեղծվել է 2022 թ., որին անդամակցում են գիտնականներ, հետազոտողներ, պրակտիկ մասնագետներ և ուսանողներ: Նրանք հոգեբանական գիտության կայացման ու զարգացման գործի նվիրյալներ են, որոնք մշտապես սատարում են Հայաստանի և Արցախի բռնի տեղահանված բնակչության հոգեկան առողջության բարելավմանն ու բարեկեցությանը:
ՀՀՄ-ի կարևորագույն խնդիրներն են. աջակցել հոգեբանի մասնագիտության կարգավիճակին, նպաստել հոգեբանների կրթության որակի բարձրացմանը, գիտական նվաճումների քանակի ավելացմանը, մասնագիտության շահերի պաշտպանությունը, աջակցել հոգեբանության հետազոտական, կլինիկական և կիրառական մեթոդների կատարելագործմանը, արհեստավարժ հոգեբանական ծառայությունների արժեքի գնահատմանը և դրա ճանաչելիությանը երկրի հասարակական ու պաշտոնական կառույցների կողմից, ինչպես նաև միջազգային համապատասխան հարթակներում, խթանել մասնագիտական համայնքում համագործակցությունը, արդյունավետ սոցիալ-հոգեբանական միջոցների որոնում, որոնք ազդում են կրթական, անձնական և մասնագիտական ​​կյանքի որակի վրա: